Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

10-ամյա Լևոն Այվազյանին շտապ վիրահատություն է անհրաժեշտ

10-ամյա Լևոն Այվազյանին շտապ վիրահատություն է անհրաժեշտ
02.11.2012 | 13:50

Ինչպես տեղեկացնում է asparez.am-ը 10-ամյա Լևոն Այվազյանին Մոսկվայում շտապ վիրահատություն է անհրաժեշտ: Տղայի մոտ հայտնաբերվել է գլխուղեղի աճող ուռուցք: Մոսկվայի Բուրդենկոյի անվան հիվանդանոցի հայազգի բժիշկ Մուշեղ Ստեփանյանը ստանձնել է վիրահատության իրականացումը: Նոյեմբերի 6-ին նշանակված վիրահատության համար անհրաժեշտ է 450000 ռուսական ռուբլի կամ 6800000 ՀՀ դրամ: Տղայի ծնողներն ակնկալում են բոլոր բարի կամքի տեր մարդկանց օգնությունը:

«Անելիք» բանկում բացվել է հաշվեհամար` 11802017354800: Այլ հարցերով կարող եք կապվել նաև Լևոն Այվազյանի ծնողների հետ` 094 38 68 76 կամ 093 88 92 13 հեռախոսահամարներով:

Դիտվել է՝ 5021

Մեկնաբանություններ